Գլխավոր Լրահոս

Բանկերը կրկնապատկել են շահույթը

Բանկերը կրկնապատկել են շահույթը

Հունվար-մարտին հայաստանյան բանկերում դասակարգված վարկերի ծավալը հասել է 111 մլրդ դրամի։

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 7,68 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է հիմնականում անցած տարվա առաջին եռամսյակում շահույթի փոքր ծավալով։ Ընթացիկ ցուցանիշն այնքան է, որքան 2012թ. առաջին երեք ամիսներին, և գրեթե այնքան, որքան 2011թ. առաջին եռամսյակում։

Համաձայն Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկերի տոկոսային եկամուտների աճի տեմպը 2,3 անգամ գերազանցել է տոկոսային ծախսերը. առաջին եռամսյակում տոկոսային եկամուտներն ավելացել են 6,1 մլրդ-ով, տոկոսային ծախսերը՝ 2,8 մլրդ-ով։ Առաջին եռամսյակում բանկերը ստացել են 66 մլրդ դրամի տոկոսային եկամուտ և կատարել 35,5 մլրդ-ի տոկոսային ծախսեր։

Եթե հաշվի առնենք, որ ավանդների պորտֆելի աճը 2013թ. մարտի վերջից մինչև 2014թ. մարտի վերջ ընկած ժամանակահատվածում կազմել է 22,3% կամ 300 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելն ավելացել է 8,6%-ով կամ 142 մլրդ-ով, ապա բանկերի տոկոսային ծախսերի աճն առաջանցիկ պետք է լիներ։ Սակայն վարկային պորտֆելի կառուցվածքից երևում է, որ տոկոսային եկամուտների աճն արձանագրվել է հիմնականում սպառողական վարկերի հաշվին (սպառողական վարկերի տոկոսները տատանվում են 20-24%-ի շրջանակում). սպառողական վարկերի պորտֆելն այս ընթացքում ավելացել է 74,88 մլրդ-ով կամ 23%-ով։

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի վարկային պորտֆելում դասակարգված վարկերի մասնաբաժինը կազմել է 5,6% կամ 111 մլրդ դրամ. 2013թ. հունվար-մարտին այս ցուցանիշը 5,2% էր կամ 93 մլրդ։

Վարկային պորտֆելի աճի պայմաններում դասակարգված վարկերի ծավալի աճը բնական է, հատկապես, երբ պորտֆելը վատացել է հիմնականում «հսկվող» վարկերի հաշվին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում