Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Մասաչուսեթսում

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Մասաչուսեթսում
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011-ից: Հետագայում նրանց միացել են Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները: Բրոնզից և գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: «Քարն ու բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը»,- ասել է հուշարձանի հեղինակը: Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Հուշարձանի մեջտեղում անգլերենով և հայերենով գրված է «Ի հիշատակ»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում