Գլխավոր Լրահոս

Ստվերի դեմ վարչական լծակները բավարար չեն

Ստվերի դեմ վարչական լծակները բավարար չեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու գործարարների հանդիպումը, մայիսի 14, Երևան։

Տնտեսությունում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ ստվերայնությունը, անհավասար մրցակցային դաշտը հնարավոր չէ մեկ օրում փոխել, և մինչև հուլիսի 1-ը հազիվ թե փոխվի, բայց գործընթացը պետք է սկսել։ Այս մասին մայիսի 15-ի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, անդրադառնալով մայիսի 14-ին գործարարների և վարչապետի հանդիպմանը։

«Ժամանակ է պետք, որ մենք բոլորս համոզվենք, որ տնտեսությունում միակ խթանիչը դա հնարավոր հավասար մրցակցությունն է»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, թե իշխանությունները հավասար մրցակցային դաշտ ստեղծելու որոշում կայացրել են դեռ ութ տարի առաջ և դրա մասին վկայում է հարկերի հավաքագրման աստիճանական աճը, որոշ ճյուղերում հովանավորչության դեմ իրականացված քայլերը։

«Սա ևս մեկ քայլ է, որին ես ու իմ գործընկերները ցանկանում ենք հավատալ, և եթե երկու կողմերը՝ խոշոր բիզնեսն ու կառավարման համակարգը պահպանեն ընդհանուր խաղի կանոնները, ապա մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր է էական փոփոխությունների հասնել»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ իշխանություն-բիզնես սերտաճման խնդիրը լուծվելու է շատ հիվանդագին և դժվար։ Ղազարյանի խոսքով՝ գերշահութից հրաժարվելը շատ դժվար և հիվանդագին գործընթաց է, և Հայաստանում բիզնես վարելը շարունակում է շահավետ լինել և առկա են զարգացման տնտեսական լծակներ։

Ըստ Ղազարյանի՝ միայն վարչական լծակներով հնարավոր չէ պայքարել ստվերի դեմ և պետք է քաղաքական կամք, և մայիսի 14-ի գործարարների հետ վարչապետի հանդիպմանը խոսվել է նաև քաղաքական կամքի մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում