Գլխավոր Լրահոս

4 մլրդ դրամի վարկ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

4 մլրդ դրամի վարկ` ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի` ցրտահարությունից տուժած շուրջ 3,5 հազ. գյուղացիական տնտեսություններին արդեն տրամադրվել են ավելի քան 4 մլրդ դրամի վարկեր։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով` գյուղացիական տնտեսությունների մի մասի վարկերի ժամկետներն են փոփոխվել, մի մասինը՝ պայմանները։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրել 8-9 մլրդ դրամի վարկային միջոցներ։

Մարտի 30–ին տեղացած առատ ձյան և ցրտահարության հետևանքով, գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով, հասցվել էր 11 մլրդ-ի վնաս։ Գյուղացիական տնտեսություններին հասցված վնասները մեղմելու նպատակով կառավարությունը որոշել էր պետբյուջեի 487 մլն դրամ միջոցներով 50%-ի չափով փոխհատուցել ջրի վարձը, ինչպես նաև 100%-ով` հողի հարկը (278 մլն դրամ)։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում