Գլխավոր Լրահոս

Ներքին աուդիտի գիտելիքները՝ Հայաստանում

Ներքին աուդիտի գիտելիքները՝ Հայաստանում

Երևանում մայիսի 15-ին մեկնարկել է ներքին աուդիտորների երկօրյա միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցում է ութ երկրներից ավելի քան 180 մասնագետ, որոնք ներկայացնում են տարբեր կառույցներ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, խորհրդատվական և աուդիտորական ընկերություններ։

Միջոցառման կազմակերպիչը «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպության նախագահ Արա Չալաբյանի խոսքով՝ համաժողովին կքննարկվեն ներքին աուդիտի գործառույթի աճի մոդելներին, աուդիտորական հաշվետվություններին առնչվող հարցեր: Մասնակիցները կծանոթանան ներքին աուդիտի զարգացման միջազգային միտումներին և մարտահրավերներին։

Ներքին աուդիտը, ըստ Չալաբյանի,  բարձրացնում է խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, և դրա համար անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Համաժողովի նպատակներից մեկն էլ ոլորտի լավագույն գիտելիքներն ու փորձը Հայաստան բերելու, աուդիտորների փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորություն տալն է:

«Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը» ներքին աուդիտորներին համախմբելու և ներքին աուդիտի մասնագիտության զարգացման նպատակով 2013թ. անդամակցել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ» (Institute of Internal Auditors) միջազգային կազմակերպությանը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1941թ.: Կառույցին անդամակցում է ավելի քան 170 հազ. մասնագետ՝ աշխարհի 165 երկրներից: Ինստիտուտը ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այժմ՝ նաև Հայաստանում:

Արա Չալաբյանի հետ ՍիվիլՆեթի հարցազրույցը, որ արվել է ապրիլին, կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում