Մարտի 21-ին Քեսապի վրա ապստամբների իրականացրած հարձակման հետևանքով Թուրքիայի Վաքըֆ գյուղ տարված 24 ծեր քեսապահայերից 18-ը ուրբաթ վաղ առավոտյան Ստամբուլից ժամանել է Բեյրութի միջազգային օդանավակայան։ Նրանք այնտեղից տարվել են Լիբանանի առաջնորդարան, որտեղ հանդիպել են համայնքի առաջնորդների, այդ թվում՝ Հայ առաքելական եկղեցու Լիբանանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Շահե Փանոսյանի հետ:
Քեսապահայերի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ինչպես նաև հարձակման հետևանքով Քեսապը լքած և Լաթաքիայով Բեյրութ ժամանածներից մի քանիսը։
Ընդունելությունից հետո Վաֆըֆից ժամանած քեսապցիները տեղափոխվել են Բեյրութում իրենց ընկերների և հարազատների տներ։
Ստորև ներկայացված են այն քեսապահայերի անունները, որոնք այժմ Լիբանանում են.
Յակոբ Կիրակոսեան
Վազգէն Կիրակոսեան
Բաբգէն Ճուրեան
Նուարդ Ճուրեան
Ասպետ Ճուրեան
Յակոբ Ճուրեան
Գարուն Թիթիզեան-Ճուրեան
Սաթենիկ Թիթիզեան
Սրբուհի Թիթիզեան
Սերոբ Սուլեան
Ծովինար Սաղտըճեան-Սուլեան
Մովսէս Արապեան
Մարթա Արապեան
Ներսէս Թանկուկեան
Անահիտ Ահարոնեան
Գարուն Տէր Սահակեան
Զաւէն Յովսէփեան
Ճորճ Քորթմոսեան
Civilnet











