Գլխավոր Լրահոս

«Էլեկտրական ցանցերը» տուգանվեց 20 մլն դրամով

«Էլեկտրական ցանցերը» տուգանվեց 20 մլն դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցերին»` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3  նորակառույց շենքը համակարգին չմիացնելու համար: Շենքի բնակիչները դիմել էին հանձնաժողովին` տեղեկացնելով, որ թեև շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս չորս տարի առաջ, և շենքը հանձնվել է շահագործման, այդուհանդերձ, էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում: Նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել:

ՀԷՑ-ը իր գործողությունները պայմանավորել է այն հանգամանքով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի` «Միլլար»-ի հետ: Ըստ «ՀԷՑ»-ի` վերջինիս հետ արդեն իսկ կնքվել է պայմանագիր, սակայն ընկերության կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով` գործն ավարտին չի հասել, քանի որ կառուցապատողը իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ։

Հանձնաժողովը կարծոււմ է, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից և եթե անգամ, շենքը կառուցապատող ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա ոչ մի առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ. նման բան իրավական որևէ ակտով ամրագրված չէ:

Մայիսի 16-ին կայացած նիստին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ առաջին անգամ չէ` ՀԷՑ-ը հայտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում։ Այս անգամ հանձնաժողովը որոշել է տուգանել ՀԷՑ-ին 20 մլն դրամով, ինչպես նաև` հանձնարարել 7 օրում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր և հոսանքով մատակարարել ամբողջ շենքը` ներառյալ վերելակները և խմելու ջրի պոմպերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում