Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճել են երեք մեդալ:
Ինչպես հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր հավաքականի առաջին մեդալը վաստակել է 90 կգ քաշային կարգում հանդես եկող, բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի:
Հայ մարզիկներից երկուսը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել են եզրափակիչ և ապահովել Հայաստանի ընտրանու հաջորդ երկու մեդալները:
57 կգ քաշային, սպիտակցի Մխիթար Մխիթարյանը, ցավոք պարտվել է եզրափակիչ գոտեմարտում և բավարարվել արծաթե մեդալով, փոխարենը գերազանց է հանդես եկել Տիգրան Կիրակոսյանը և արժանանալով չեմպիոնի կոչման՝ ի պատիվ Հայաստանի հնչեցրել հայոց օրհներգը:
Հատկանշական է, որ Տիգրանի մրցակիցը 52 կգ քաշային կարգի եզրափակչում ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովն է եղել: Վանաձորցի մարզիկը չեմպիոն էր հռչակվել նաև 2013թ. համաշխարհային ունիվերսիադայում:
Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկները մրցասպարեզ կմտնեն նաև մայիսի 17-ին ու 18-ին:
Civilnet











