Գլխավոր Լրահոս

Ավստրիան օգուտ է տեսնում Հայաստանի` Մաքսային միությանը միանալուց

Ավստրիան օգուտ է տեսնում Հայաստանի` Մաքսային միությանը միանալուց

Հայ-ավստրիական գործարար համաժողով, Երևան, 2012թ. հունիսի 26

Նախագահ Սերժ Սարգսյանի` 2014թ. հունիսի կեսերին Ավստրիա նախատեսված պաշտոնական այցի ընթացքում Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատը հայ և ավստրիացի գործարարների մասնակցությամբ կազմակերպելու է տնտեսական համաժողով։

Համաժողովում քննարկվելու է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործարար հեռանկարների օգտագործման հնարավորությունը։

«Մաքսային միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը, ինչպես նաև մաքսային միասնական ռեժիմը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ կովկասյան այս երկիրը վերածում է հետաքրքիր մի շուկայի։ Հայաստանը այս պայմաններում նոր բիզնես հնարավորություններ է առաջարկում գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասված է Ավստրիայի առևտրարդյունաբերական պալատի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում