Գլխավոր Լրահոս

Բիզնեսին պահանջարկ չի բավարարում

Բիզնեսին պահանջարկ չի բավարարում

Թեև արդյունաբերության ոլորտում պահպանվող անորոշություններին ու պահանջարկի կրճատմանը, տնտեսվարողները նախընտրում են ներդրումներն ուղղելու մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը։

Արդյունաբերական կազմակերպությունները 6-րդ եռամսյակն անընդմեջ գործունեության հիմնական խոչընդոտ են նշում ներքին պահանջարկի նվազումը։ Ընդ որում, այս տարեսկզբից արդյունաբերության ոլորտում արձանագրվող զարգացումները հուշում են, որ տնտեսվարողները չեն էլ ձգտում հումքի լրացուցիչ պաշարներ կուտակել, ինչն ավելի ճկուն գործունեություն է ենթադրում։

Կենտրոնական բանկը, այս տարվա առաջին եռամսյակի «Գործարար միջավայրի ինդեքսի» հաշվարկման նպատակով 907 կազմակերպությունների շրջանում անցկացված հարցումների արդյունքում արձանագրել է, որ արդյունաբերության և շինարարության ոլորտի կազմակերպությունները գալիք եռամսյակում արտադրության ծավալները պայմանավորում են ընթացիկ եռամսյակի պահանջարկի մեծությամբ, իսկ ընթացիկ եռամսյակի պահանջարկի աճը կամ նորմայից բարձր մակարդակում գտնվելը ապահովում են թողարկման ծավալների աճ գալիք միանգամից երկու եռամսյակի համար։

Ըստ ԿԲ-ի, թողարկման ծավալների սպասումների հաշվեկշիռներն ավելի բարձր են, քան ընթացիկ ժամանակաշրջանի պահանջարկի հաշվեկշիռները, ինչից կարելի է ենթադրել, որ թողարկման ծավալների սպասումները գերագնահատվում են կազմակերպությունների կողմից։ Բացի այդ, ուժեղ կոռելյացիոն կապ գոյություն ունի արդյունաբերության ոլորտում ընթացիկ ժամանակաշրջանի պահանջարկի և հումքի ու անավարտ արտադրանքի պաշարների միջև: Պարզ ասած, կազմակերպությունների պահանջարկի փոփոխությանը զուգընթաց փոխվում է հումքի և անավարտ արտադրանքի պաշարների մակարդակը կազմակերպությունում:

Արդյունաբերության ոլորտում առաջին եռամսյակում հումքի և անավարտ արտադրանքի պաշարների հաշվեկշիռը (48,5 կետ) զիջել է սպասվող թողարկմանը (51 կետ)։ Այս ամենի հիման վրա կարել է ենթադրել, որ կազմակերպությունները չեն ձգտում հումքի լրացուցիչ պաշարներ կուտակել, ինչն առավել ճկուն գործունեություն է ենթադրում:

2010թ.-ից արդյունաբերության ոլորտում որպես թիվ մեկ խոչընդոտ պահպանվող ներքին պահանջարկի կրճատումը, ինչպես նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում սպառողների վստահության ցածր մակարդակը ամենայն հավանականությամբ նաև կազմակերպությունների ներդրումների նվազման պատճառ է։

Այս տարվա առաջին եռամսյակում ներդրում է կատարել հարցված կազմակերպությունների 17,7%-ը, ինչը ցածր է նախորդ՝ 2013թ. չորրորդ եռամսյակ ներդրում կատարած կազմակերպությունների թվից (23,1%): Նախորդ եռամսյակում ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել հարցված կազմակերպությունների 19,6%-ը, այս տարվա առաջին եռամսյակում ներդրում է կատարել նրանց միայն 8%-ը։

Արդյունաբերության ոլորտում փաստացի ներդրումներ կատարել է կազմակերպությունների 18,2%-ը, գալիք եռամսյակում պատրաստվում է կատարել 31,6%-ը։ Նախորդ տարիների դինամիկան հուշում է՝ գալիք եռամսյակում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների և փաստացի ներդրում կատարածների միջև միշտ առկա է շեղում։ Պարզ ասած, այս տարվա երկրորդ եռամսյակում ներդրում կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների զգալի մասը դրանք չի կատարելու։ Սրա օգտին է խոսում նաև այն, որ գալիք եռամսյակում ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուր կազմակերպությունները դիտում են տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավվելիք վարկերը (51,6%)։

Թեև հարցումը խոսում է արդյունաբերության ոլորտում առկա անորոշությունների մասին, կազմակերպությունները ներդրումներն ուղղելու են հիմնականում մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը (48,7%)։ Փաստացի, կազմակերպությունները պահանջարկի կրճատման պայմաններում ցանկանում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչն այդքան էլ հասկանալի չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում