Գլխավոր Լրահոս

2014-ի բյուջեն կարող է թերակատարվել

2014-ի բյուջեն կարող է թերակատարվել

Պետական բյուջեի եկամտային մասի կատարման հետ կապված ի հայտ են գալիս ռիսկեր։ Կառավարությունը, 2013թ. վերջին կազմելով պետբյուջեն, հիմք էր ընդունել 5,2% տնտեսական աճը և ծրագրել էր հարկման բազայի աճ մոտ 420 մլրդ դրամով, ինչի արդյունքում նախատեսված էր, որ պետբյուջեի հարկային մուտքերը պետք է ավելանան 96 մլրդ դրամով՝ մինչև 1,072 տրլն դրամ։ Ներկայում, երբ կանխատեսվում է աճի դանդաղում, բյուջեի կատարումը կարող է լուրջ դժվարությունների առերեսվել:

Հայաստանի կենտրոնական բանկը, ինչպես նաև միջազգային ֆինասական կառույցները՝ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի Հայաստանում լավատեսական սցենարով կանխատեսում են մինչև 5% աճ։ Հասկանալի է, որ բյուջեի հիմքում դրված տնտեսական աճի ավելի փոքր ցուցանիշը խնդիրներ է ստեղծելու հարկահավաքման առումով, քանի որ հարկերի գրեթե ողջ ծավալը նախատեսվում է հավաքագրել միայն տնտեսական աճի հաշվին։

Հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ի 0,1%-ով աճն ապահովվում է 2 մլրդ դրամ հարկային մուտքեր։ Եթե իրականանան ԿԲ-ի վերջին կանխատեսումները և այս տարի աճը գտնվի 4,1-4,8% միջակայքում, ապա պետբյուջեի հարկային մուտքերի թերակատարումը կարող է կազմել 8 մլրդ-22 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությանը 2014թ. պետբյուջեից հատկացվել է 8,7 մլրդ դրամ, իսկ տարրական ընդհանուր կրթությանը՝ 23 մլրդ դրամ։

Այս տարվա հինգ ամիսների տնտեսական զարգացումներից ելնելով՝ կառավարությունը կարծես արդեն որոշակիորեն պատրաստվում է ծախսերի կրճատման։ Օրինակ, ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրում նշված է, որ հաշվի առնելով 2014 թ. առաջին եռամսյակում պետբյուջեի կատարողականը, որն ընթացել է եռամսյակային ծրագրված համամասնությունների նկատմամբ եկամուտների ապահովմամբ և ծախսերի տնտեսումներով, տարվա համար ճշգրտվել է տարեկան հաստատված պետական ծախսերի շուրջ 2,4% (մոտ 30 մլրդ դրամ) տնտեսման ուղղությամբ: Նշված զարգացումների արդյունքում՝ 2014 թ. ակնկալվում է պակասուրդի ավելի ցածր մակարդակ, քան նախատեսված է օրենքով՝ 2,34% կամ 110 մլրդ դրամ:

Պարզ չէ, թե ծախսային որ հոդվածների հաշվին է կառավարությունը տնտեսելու 30 մլրդ դրամը։

Արմենակ Չատինյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում