Գլխավոր Լրահոս

Հարկերը քիչ են հավաքվում

Հարկերը քիչ են հավաքվում

Պետեկամուտների կոմիտեն հարկային հավաքագրումների խնդրի առաջ է կանգնել։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կարծես խնդիրներ ունի հարկահավաքման հետ։ Ապրիլին, 2013թ. նույն ամսվա համեմատ, հավաքագրել է լրացուցիչ 5,2 մլրդ դրամ, այդուհանդերձ, այն ծրագրված միջին ծավալից պակաս է 1/3-ով։

Պետբյուջեի հարկային մուտքերի ապահովման հետ կարծես խնդիրներն են առաջացել, թեև առաջին եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեն 100%-ով ապահովել էր եռամսյակային ծրագրային ցուցանիշը` հավաքագրելով 224 մլրդ դրամ։

Համաձայն ՊԵԿ-ի վիճակագրության` այս տարվա ապրիլին ՊԵԿ-ի կողմից պետբյուջե հավաքագրված հարկային եկամուտների և պետտուրքի ծավալը կազմել է 93,8 մլրդ դրամ, ինչը 5,8%-ով կամ մոտ 5,2 մլրդ դրամով գերազանցում է 2013թ. նույն ամսվա ցուցանիշը։ Արդյունքում այս տարվա չորս ամիսներին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերն աճել են 3%-ով` կազմելով 317,5 մլրդ դրամ։ Համեմատության համար` առաջին եռամսյակում պետբյուջեի հարկային մուտքերի աճը կազմել է 1,8%։

Հարկային մուտքերի ապրիլյան աճն ապահովվել է հիմնականում եկամտային հարկի հաշվին` հավաքագրվել է 25,5 մլրդ դրամ` կամ 5,2 մլրդ դրամով ավելի։

Այս տարվա երկրորդ եռամսյակում, ըստ պետբյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման ծրագրի, պետք է հավաքագրվեր 282 մլրդ դրամ` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ 8,8%-ով կամ 23 մլրդ դրամով ավելի։ Փաստացի, ՊԵԿ-ը ամսական միջինում լրացուցիչ պետք է հավաքագրեր 7,7 մլրդ դրամ, այնինչ ապրիլին հավաքագրվել է 1/3-ով պակաս։

Երկրորդ եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումն ապահովելու համար մայիս-հունիս ամիսներին անհրաժեշտ է լինելու հավաքագրել լրացուցիչ 17,8 մլրդ դրամ կամ ամսական մոտ 9 մլրդ դրամ։

ՊԵԿ-ի հարկահավաքման խնդիրներն սակայն այսքանով չեն ավարտվելու, քանի որ երկրորդ կիսամյակում անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ևս 74 մլրդ դրամ. այս տարվա պետբյուջեն ծրագրում է հարկային մուտքերի և պետտուրքերի աճ 100,2 մլրդ դրամով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում