Գլխավոր Լրահոս

Հյուսիս-հարավում եվրասիական փողեր կհայտնվեն

Հյուսիս-հարավում եվրասիական փողեր կհայտնվեն

Հայաստանը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար փորձում է ներգրավել 150 մլն դոլարի վարկային միջոցներ։

Հայաստանը, Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամում ներդնելով 1 մլն դոլար, ցանկանում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության համար ներգրավել 150 մլն դոլարի վարկային միջոցներ։

Ֆինանսների նախարարությունը Եվրասիական զարգացման բանկին (ԵԱԶԲ)՝ որպես Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս)հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի, փոխանցել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ փուլի ծրագրի բիզնես-պլանը և $150 մլն ծավալով ներդրումների ֆինանսավորման հայտը: Համաձայն Եվրասիական բանկի հաղորդագրության, փաստաթղթերը փոխանցվել են ԵԱԶԲ-ի փորձագետների խմբի՝ Երևան կատարած այցի ընթացքում։

Ակնկալվում է, որ ծրագրի ֆինանսավորման հարցը կքննարկվի Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում, և եթե այն հաստատվի, ֆինանսավորումը կարող է կատարվել արդեն 2014թ. վերջին կամ 2015թ. սկզբին։

Որ հայկական կողմը նախատեսում է «Հյուսիս-հարավ» ծրագրի համար միջոցներ ներգրավել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից, հայտնի էր դեռ 2013թ. հունիսին, երբ հիմնադրամի խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի նախնական հայտին։ Ճանապարհատվածի շինարարության նախագիծը գնահատվել էր 100 մլն դոլար. Նախագիծն այժմ թանկացել է 50%-ով։

Ներգրավվելիք միջոցներն ուղղվելու են Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային մայրուղու՝ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության ֆինանսավորմանը։

Տեղեկանք

ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալը 8,5 մլրդ դոլար է, որից 7,5 մլրդ-ը Ռուսաստանի, 1 մլրդ-ը՝ Ղազախստանի ներդրումն է: Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ներդրումը 1-ական միլիոն դոլար է, Բելառուսինը՝ 10 մլն դոլար:

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել է 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ Այս տարի Երևանում ստորագրվել է «Տրանշ 3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում