Chicago open շախմատային ուժեղագույն մրցաշարն ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի վստահ հաղթանակով, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և հնդիկ միջազգային վարպետ Կաննապանի հետ բաժանելով 1-2 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով արժանացել հաղթողի ավարին:
Հիշեցնենք, որ սա Գաբրիել Սարգսյանի 3-րդ հաղթանակն էր Chicago open մրցաշարերում: Նույնպիսի արդյունքի նա հասել է նաև 2009 և 2012թթ.-ներին:
Մրցաշարի ամփոփիչ արդյուքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Civilnet











