Գլխավոր Լրահոս

10 մլն դրամ` զինծառայողների սպառողական վարկերի համաֆինանսավորմանը

10 մլն դրամ` զինծառայողների սպառողական վարկերի համաֆինանսավորմանը

Ֆինանսների նախարարությանը կհատկացվի ավելի քան 10 մլն դրամ` զինծառայողների սպառողական վարկերի համաֆինանսավորման համար:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` գործադիրը մայիսի 29-ի նիստում որոշել է վերոնշյալ գումարը հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով:  

Գործադիրի հիմնավորմամբ`  վարկային ծրագիրը մշակվել և գործարկվել է պիլոտային եղանակով և ունի շարունակական բնույթ` ելնելով շահառուների կողմից ցուցաբերված պահանջարկից:

Ծրագիրը մեկնարկել է 2013թ. օգոստոսին: Ներկայում առկա է բավականին մեծ պահանջարկ շահագրգիռ մարմինների աշխատակիցների կողմից: Ծրագրում ներգրավված է 5 առևտրային բանկ` «Արդշինինվեստբանկը», «Կոնվերսբանկը», «Էկոնոմբանկը», «Արարատբանկը» և «Հայբիզնեսբանկը»:

Ծրագրի հետագա ընթացքն ապահովելու համար ուսումնասիրվել են ծրագրի փաստա­ցի շահառուների քանակի վերաբերյալ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինան­սա­վորում իրականացնող վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվությունները: Շահառուների քանակի և առևտրային բան­կերի կող­մից սպառողական վար­կերի վերաֆինանսավորման փաստացի գումարների 2013-2014 թթ. ցուցանիշների վեր­լու­­ծության արդյունքների համաձայն` Ծրագրի իրականացման 7 ամիսների ընթացքում ծրագ­րին մասնակցել է 303 շահառու, ամսական միջինը` 43 մարդ: Հիմք ընդունելով ամ­սա­­կան կտրված­քով շահառուների աճի տեմպը` կանխատեսվել է, որ ծրագրին 2014թ. հետագա ամիսներին կմասնակցի շուրջ 690 մարդ:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում