Գլխավոր Լրահոս

Մարզահամերգայինը կրկին աճուրդի կհանվի

Մարզահամերգայինը կրկին աճուրդի կհանվի

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երեք աշխատանքային օրից կրկին աճուրդի կհանվի: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը` վկայակոչելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4. հոդվածը, որը նախատեսում է երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը:

«Ըստ այս հոդվածի` յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օր գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով»,- ասաց ԴԱՀԿ խոսնակը:

Մայիսի 29-ին` ժամը 13:03:16 րոպեին, լրացել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի ժամկետը: Ըստ ԴԱՀԿ ծառայության կայքի` համալիրի գնման որևէ առաջարկ չի եղել:

Մարզահամերգային համալիրը աճուրդի էր հանվել մայիսի 20-ին: Մեկնարկային գին էր սահմանվել 19 350 000 000 դրամը (շուրջ 46 մլն դոլար):

Մայիսի 19-ին Մարզահամերգային համալիրը դիմել էր վարչական դատարան` պահանջելով վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` համալիրից հօգուտ Հայաստանի Հանրապետության 10,2 մլրդ դրամ բռնագանձելու որոշումը: Մայիսի 27-ին վարչական դատարանը որոշում էր ընդունել` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին: 

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում