Գլխավոր Լրահոս

Գները շարունակում են թիրախային մնալ

Գները շարունակում են թիրախային մնալ

Մայիսին բանջարեղենն ու կարտոֆիլը անցած տարվա համեմատ թանկացել են 18,7%-ով, կաթնամթերքը՝ 9,3%-ով, ձուն՝ 1,2%-ով, հացամթերքը՝ 0,5%-ով։

Ընթացիկ տարվա մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 3,6%՝ գտնվելով թիրախային ցուցանիշի (4±1,5%) շրջանակում։ Ապրիլին 12-ամսյա գնաճը 4,4% էր, մարտին՝ 3,8%։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2014թ. հունվար-մայիս» հրապարակման՝ 2014թ. մայիսին ամսական կտրվածքով սպառողական շուկայում արձանագրվել է 0,8% գնանկում:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1,4%-ով, ծառայությունների սակագները՝ 0,2%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,3% գնաճ:

Մայիսին տարեկան կտրվածքով պարենային ապրանքներինի (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2%-ով, ծառայությունների սակագները՝ 7,8%-ով։

Այդուհանդերձ, պարենային մի շարք ապրանքախմբերում գները նվազել են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ. մայիսին տարեկան կտրվածքով շաքարավազի միջին գինը նվազել է 23%-ով, մսամթերքի գները՝ 0,9%-ով։ Մյուս կողմից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 18,7% գնաճ, կաթնամթերքի ապրանքախմբում՝ 9,3%, ձուն թանկացել է 1,2%-ով, հացամթերքը՝ 0,5%-ով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում