Գլխավոր Լրահոս

«Թվինինգ»-ն ամփոփում է արդյունքները Հայաստանում

«Թվինինգ»-ն ամփոփում է արդյունքները Հայաստանում

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին ՀՀ-ում մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում» «Թվինինգ» ծրագիրն ավարտել է առաքելությունը, փակման պաշտոնական արարողությանը ներկայացվել են երկամյա համագործակցության արդյունքները և ձեռքբերումները:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` երկամյա գործունեության ընթացքում «Թվինինգը» հիմնականում նպատակաուղղված էր Հայաստանի մաքսային ծառայության՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացմանը կայուն աջակցություն ցուցաբերելուն:

«Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարումների համակարգի, ինչպես նաև «Կանաչ ուղու» ամբողջական ներդրում»,- ասել է ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը` արդյունավետ գնահատելով ծրագրի կատարումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ԵՄ շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ Հայաստանի համար:

«Մաքսային «Թվինինգ» ծրագիրը հաջողությամբ է իրականացվել, փորձագետների կողմից այն 100-տոկոսանոց արդյունքով է գնահատվել: Կարող եմ ասել, որ սա գերազանց գնահատական է»,- ասել է նա:

Հաղորդագրության համաձայն` «Թվինինգ» ծրագրի շրջանակում անցկացվել է 45 աշխատաժողով և 7 ուսուցողական այց, որոնց մասնակցել է մաքսային ծառայության 222 աշխատակից: Մշակվել է նաև գործողությունների 3 ծրագիր և ճանապարհային 10 քարտեզ, որոնք ներառում են միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ուղղված մաքսային ծառայության արդիականացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում