Գլխավոր Լրահոս

Տնտեսությունն աճել է, բայց երկու անգամ դանդաղ

Տնտեսությունն աճել է, բայց երկու անգամ դանդաղ

Առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 6,2% աճը ապահովել է ՀՆԱ աճի 0,42 տոկոսային կետը։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճի տեմպը կրկնակի դանդաղել է։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն՝ 2014թ. առաջին եռամսյակում ՀՆԱ աճը կազմել է 3,1%, այն դեպքում, երբ 2013թ. նույն ժամանակահատվածում ցուցանիշը 7,5% էր։ Ճգնաժամային 2009-ից ի վեր, բացառությամբ 2011թ. առաջին եռամսյակի (աճը՝ 1,2%), այս տարվա ցուցանիշն ամենափոքրն է։

Տնտեսական աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում արձանագրված անկումով։

Այսպես, առաջին եռամսյակում հանքարդյունաբերությունում արձանագրվել է 1,3% անկում, ինչը ընդհանուր տնտեսական աճի վրա ունեցել է 0,04 տոկոսային կետի բացասական ազդեցություն։

Էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման ոլորտում անկումը կազմել է 11,4%՝ բացասական ազդեցությունը տնտեսական աճի վրա եղել է 0,7 տոկոսային կետ։ Շինարարություն ոլորտում գրանցվել է 3,3% անկում, տնտեսության աճի վրա բացասական ազդեցությունը կազմել է 0,2 տոկոսային կետ։

Տնտեսական աճին նպաստել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 6,2% աճը, որի ազդեցությունը ընդհանուր տնտեսական աճի վրա կազմել է 0,42 տոկոսային կետ։ Մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրված 4,5% աճն ապահովել է ՀՆԱ աճի 0,6 տոկոսային կետը։ Անշարժ գույքի հետ կապված գործունեություն ոլորտում արձանագրված 17,5% աճը, իր հերթին, ապահովել է տնտեսական աճի 0,73 տոկոսային կետը։

Առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճը եղել է Կենտրոնական բանկի կանխատեսումից փոքր։ ԿԲ-ում այս տարվա առաջին եռամսյակում ակնկալում էին 3,2-3,5% տնտեսական աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում