Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 2-ից զբաղեցնում է «Արդշինինվեստբանկի» ֆինանսական տնօրենի պաշտոնը: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Արդշինինվեստբանկից»:
Դավիթ Սարգսյանը 1994-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1999-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։
1997-1998 թթ. աշխատել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես Պետական պարտքի կառավարման վարչության առաջատար մասնագետ, 1998-1999 թթ.` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արտաքին պետական պարտքի վարչության գլխավոր մասնագետ, 2001-2003 թթ.` Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդի տնօրենի տեղակալ, 2003-2008 թթ.` Երևանի Պետական տնտեսագիտական ինստիտուտի դասախոս, 2004-2007 թթ.` Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի Դաշնության բանկային վերահսկողների տարածաշրջանային խմբի քարտուղար, 1999-2002 թթ.` Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտ, 2002թ.` Կենտրոնական բանկի Բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության Բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետ, 2002-2006 թթ.` Կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության ու վերլուծությունների վարչության պետ, 2006-2008 թթ.` Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ, 2008թ. ապրիլի 22-ից 2013թ. մայիսի 8-ը` կառավարության աշխատակազմի ղեկավար, 2013թ. մայիսի 8-ից - 2014թ. ապրիլի 3-ը` ֆինանսների նախարար, 2014թ. ապրիլի 3-ից 26-ը` ֆինանսների նախարարի պաշտոնակատար։
Civilnet











