Գլխավոր Լրահոս

Պարտադիր դրոշմավորումը կրճատել է ստվերը

Պարտադիր դրոշմավորումը կրճատել է ստվերը

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին գարեջրի արտադրությունն ավելացել է 78%-ով՝ կազմելով 5,3 մլն լ։

Անցած տարվա երկրորդ կեսից Հայաստանում ըմպելիքների դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման համակարգի ներդրումը էապես կրճատել է ստվերային շրջանառությունը այս շուկայում։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վիճակագրական տվյալները։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանքային ջրերի արտադրությունն ավելացել է 2,2 անգամ՝ կազմելով 15 մլն լ, աղբյուրի ջրերի արտադրությունն ավելացել է 63,5%-ով՝ մինչև 7,5 մլն լ, գարեջրի արտադրությունը՝ 78%-ով՝ կազմելով 5,3 մլն լ։

Որ նման աճը պայմանավորված է ստվերի կրճատումով, և ոչ թե սպառման ծավալների և շուկայի աճով, վկայում է այլ ապրանքատեսակների ցուցանիշների հետ համեմատությունը։ Օրինակ, այս տարվա չորս ամիսներին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 8,7%-ով, կոնյակինը՝ 4,6%-ով, օղու արտադրությունն աճել է 13,5%-ով։

Ի դեպ, Ազգային ժողովը այս մայիսին ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ Հայաստանում արտադրված և ներկրված շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ևս ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման։ Որոշ ապրանքների, մասնավորապես՝ կաթնամթերքի, բուսական յուղերի, սուրճի, թեյի դրոշմապիտակավորումը պարտադիր կլինի սեպտեմբերի վերջից, օճառինը, մազերի խնամքի միջոցներինը՝ արդեն 2015թ. հունվարի 1-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում