«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. մայիսին ուղևորահոսքն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 36,9%-ով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2014թ մայիսին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 171 431 ուղևոր` 2013թ. մայիսի 125 263 ուղևորի համեմատ:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49,4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:
2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ է իրականացրել 27 ավիաընկերություն. այս տարվա մայիսին դրանց թիվը 33 է: Օդանավակայանում նշում են, որ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Չվերթների և ուղևորների թվի աճը «Զվարթնոց» օդանավակայանը պայմանավորում է կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությամբ:
| Ուղևորների թիվը 2013թ. մայիսին | Ուղևորների թիվը 2014թ. մայիսին | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
Ժամանող | 58 571 | 78 982 | + 34.8 % |
Մեկնող | 66 692 | 92 449 | + 38.6 % |
Ընդամենը | 125 263 | 171 431 | + 36.9 |
Civilnet











