Գլխավոր Լրահոս

Կառավարությունն անցել է տնտեսման ռեժիմի

Կառավարությունն անցել է տնտեսման ռեժիմի

Ծախսերը գործադիրը շարունակում է զսպել անգամ փոփոխված կազմով։

Պետական բյուջեն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին կատարվել է 7,3 մլրդ դրամ հավելուրդով։ Տնտեսվել է հիմնականում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հաշվին։

Կառավարությունը շարունակում է թերակատարել պետբյուջեն՝ դրանով իսկ զսպողական ազդեցություն թողելով տնտեսական աճի վրա։ Ֆինանսների նախարարության «Պետական բյուջեի կատարման հաշվետվություն (հունվար-ապրիլ)» օպերատիվ հաշվետվության համաձայն, այս տարվա չորս ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 338,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 331,4 մլրդ՝ համապատասխանաբար 62,5% և 59,4%-ով ապահովելով կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:

Թեև ծախսային մասը թերակատարվել է, ֆինանսների նախարարությունում նշում են, որ ապահովվել է «պետբյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»: Պարզ ասած, բյուջեի թերակատարումը պայմանավորված է եղել պետական գերատեսչությունների գործողություններով, որոնք, թեև առկա միջոցների, չեն շտապել ծախսել դրանք։

Ծախսային մասի թերակատարման արդյունքում այս տարվա չորս ամիսներին պետբյուջեն կատարվել է 7,3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 15,7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Փաստացի, մի կողմից Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է պետբյուջեի հարկային մուտքերը՝ 317,8 մլրդ դրամ (պետբյուջեի եկամուտների 93,8%), մյուս կողմից՝ հավաքագրված միջոցների մի մասը չի ուղղվել տնտեսություն։

Պետբյուջեի ծախսային հոդվածներից երևում է, որ գերատեսչությունները նախընտրել են տնտեսել հիմնականում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման հաշվին։ Արդյունքում այս տարվա չորս ամիսներին պետբյուջե հաշվին իրականացված շինարարության ծավալները 2013թ. հունվար-ապրիլի համեմատ կրճատվել են 10,9%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում