Գլխավոր Լրահոս

Երևանում բնակարանները շարունակում են էժանանալ

Երևանում բնակարանները շարունակում են էժանանալ

«Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդեսը Բանկերի միության գրասենյակում։

Անցած տարի Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների գները նվազել են միջինը 4%-ով, ասվում է անշարժ գույքի գնահատման «Օլիվեր գրուպ» ընկերության ուսումնասիրության մեջ։ Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ 2013թ. Երևանում բնակարանների 1 քմ-ի շուկայական միջին գները աճել են 5,4%-ով։

Հունիսի 5-ին Բանկերի միության գրասենյակում՝ «Անշարժ գույքի շուկայի վերլուծություն» ուսումնասիրության շնորհանդեսին «Օլիվեր գրուպի» հիմնադիր Հրաչ Հակոբյանը նշեց, որ պետական գերատեսչության տվյալների և ընկերության վերլուծությունների միջև տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը շուկան վերլուծել է առաջարկի, և ոչ թե կայացած գործարքների գների հիման վրա։ Ընկերությունն ուսումնասիրությունն իրականացրել է ավելի քան 22 հազ. առաջարկների հիման վրա։

Հակոբյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում գների նվազումը պայմանավորված է արտագաղթի գործոնով, այսինքն տեղի է ունեցել թե՛ առաջարկի ավելացում, թե՛ պահանջարկի կրճատում։ Բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Թեև ընկերությունը դեռևս չունի այս տարվա տվյալների վերլուծությունը, սակայն առաջին ամիսներին պահպանվել են գնանկման միտումները։

Շնորհանդեսին ներկա Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը հարցին, թե հնարավոր է արդյոք, որ բանկերը, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում արձանագրվող միտումները, վերանայեն հիփոթեքային վարկերի պայմանները, նշեց, որ վարկերի տրամադրման ժամանակ յուրաքանչյուր բանկ ինքն է կայացնում որոշումը և չկա ընդհանրական մոտեցում։ Բանկերը վարկեր տրամադրելիս հաշվի են առնում ոչ միայն գրավի առարկան, այլև հաճախորդի վարկունակությունը։

«Կարծում եմ, որ այնուհանդերձ բանկերը պետք է հիփոթեքային վարկերը տրամադրեն գույքի գնահատված արժեքի առավելագույնը 70%-ի չափով»,- ասաց Բանկերի միության նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում