Գլխավոր Լրահոս

Պարտավճարները Հյուսիս-հարավում գերազանցել են կես միլիոն դոլարը

Պարտավճարները Հյուսիս-հարավում գերազանցել են կես միլիոն դոլարը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին (41,9 կմ) ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ. հուլիսին, նախատեսված՝ 2014թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի «Տրանշ-2» ծրագրով (Աշտարակ-Թալին, 41,9 կմ) նախատեսված աշխատանքները ժամանակին չիրականացնելու համար կառավարությունը Ասիական զարգացման բանկին չօգտագործված գումարների համար տարեկան 0,15%-ի պարտավճար է կատարում։ Կառավարության դանդաղկոտությունը մինչ այսօր հարկատուներին ավելի քան 500 հազ. դոլար է արժեցել։

Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի «Տրանշ-2» ծրագրով (Աշտարակ-Թալին, 41,9 կմ) 2011թ. մայիսին ներգրաված 170 մլն դոլար վարկային միջոցներից հայկական կողմը, ըստ բանկի, 2014թ. հունիսի 8-ի դրությամբ ծախսել է ընդամենը 12%-ը կամ 20,55 մլն դոլարը։ Ըստ վարկային պայմանագրի՝ այս ճանապարհահատվածը պետք է շահագործման հանձնվեր 2014թ. դեկտեմբերի 31-ին: Սակայն կառավարության կողմից կապալառուի մրցույթի անցկացումը ձգձգելու, և ապա՝ ընտրված կապալառուի, իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերություն անգործության հետևանքով, շահագործման ժամկետը տեղափոխվեց 2017թ. հուլիս։

«Տրանշ-2»-ի վերջնաժամկետի հետաձգումը թանկ է նստում պետբյուջեի վրա։ Կառավարության և ԱԶԲ-ի միջև ստորագրված պայմանագիրը վարկառուի համար տարեկան կտրվածքով 0,15%-ի չափով պարտավճար է նախատեսում՝ հաշվարկվող մնացորդային գումարի վրա։ Պարզ ասած, սա իր բնույթով տույժ է, որը կիրառվում է վարկառուի կողմից չօգտագործված միջոցների համար։

Կառավարությունն անցած երեք տարիներին, ըստ պետական բյուջեի կատարման հաշվետվությունների, «Տրանշ-2»-ի տոկոսավճարների, այդ թվում՝ պարտավճարների գծով, արդեն վճարել է 573 հազ. դոլար։ Եթե հաշվի առնենք նաև, որ 2014թ. բյուջեով «Տրանշ-2»-ի տոկոսավճարներին և պարտավճարներին նախատեսվում է ուղղել 1,3 մլն դոլար, ապա կառավարության և կապալառուի դանդաղկոտության արդյունքում «Տրանշ-2»-ի տոկոսավճարները և պարտավճարները կկազմեն արդեն մոտ 1,9 մլն դոլար։

Պետք է հաշվի առնել, որ 2015-ից կառավարությունը սկսելու է նաև մայր գումարի մարումը՝ տարեկան 8,5 մլն դոլար։ Փաստացի, մինչև Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շահագործման հանձնելն ու նրա տնտեսական արդյունքները տեսնելը, կառավարությունը վարկի սպասարկմանը պետք է ուղղի 22 մլն դոլար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում