Գլխավոր Լրահոս

Աշխատանքից ազատել են` առանց տեղեկացնելու

Աշխատանքից ազատել են` առանց տեղեկացնելու

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները հունիսի 10-ի առավոտյան պարզել են, որ հունիսի 6-ին ազատվել են աշխատանքից։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց բաժնի նախկին պետ Սոֆի Սիմոնյանը։ Նրա խոսքով` թեև աշխատանքից ազատելու հրամանը մակագրվել է հունիսի 6-ին, այդուհանդերձ, իրենց այդ մասին չեն տեղեկացրել, և իրենք աշխատել են նաև հունիսի 9-ին։

Սոֆի Սիմոնյանի խոսքով` աշխատանքից ազատումը տեղի է ունեցել  նախարարության վերակազմակերպման արդյունքում, և այդ պաշտոններում ամենայն հավանականությամբ կնշանակվեն կամ արդեն նշանակվել են Պետական եկամուտների կոմիտեի համանուն ստորաբաժանման աշխատողները:

««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ մարմնի վերակազմակերպումը քաղծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, իսկ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղծառայության ստաժ ունեցողին։ Մեր բաժնում բոլոր աշխատողներն ունեն իրենց պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն դասային աստիճաններ և միջինում մոտ ինը տարվա քաղծառայության ստաժ»,- ասաց Սիմոնյանը։

Ֆիննախի նախկին աշխատակիցը նշեց, որ օրենքի պահանջի համաձայն` իրենք տեղափոխվել են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ։

ՍիվիլՆեթը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել ֆինանսների նախարարություն։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նշանակումից և ֆինանսների նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի միավորումից հետո սա առաջին դեպքը չէ, երբ աշխատանքից ազատվում են նախարարության աշխատակիցները, որոնց փոխարինում են ՊԵԿ-ի աշխատողները։ Այսպես` վարչապետի մայիսի 17-ի որոշմամբ` աշխատանքից ազատվել էին փոխնախարարներ Լիաննա Հունանյանը և Արմեն Հայրապետյանը, իսկ կառավարության մայիսի 29-ի որոշմամբ` աշխատանքից ազատվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը։

ՍիվիլՆեթի տեղեկություններով` ֆինանսների նախարարությունում «հին» աշխատակիցներին ՊԵԿ-ի աշխատակիցներով փոխարինելու գործընթացը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում