Գլխավոր Լրահոս

Հայաստանի փրկարարները կվերազինվեն Ճապոնիայի փողերով

Հայաստանի փրկարարները կվերազինվեն Ճապոնիայի փողերով

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հունիսի 9-ին կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր:

Ըստ համաձայնագրի` հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

ՍիվիլՆեթի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում պարզաբանեցին, որ համաձայնագրի շրջանակում Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ապրանքներ, որոնք վերաբերում են փրկարարական աշխատանքներին:

«Ապրանքների վերջնական ցանկը բավական ծավալուն է և ներկայում ճշտվում է»,- նշեցին ԱԻՆ-ում: Ինչ վերաբերում է ապրանքների տրամադրման ժամկետներին, ապա ԱԻՆ աշխատակիցը նշեց, որ դա կախված է գործընթացից:

Հայաստանի ԱԻՆ-ը ակտիվ համագործակցում է Ճապոնիայի կառավարության հետ, պարբերաբար իրականացվում է նաև փորձագետների փոխանակում: Վերջին խոշոր օգնությունը Ճապոնիան Հայաստանի ԱԻՆ-ին տրամադրել 2010-ին: Այդ ժամանակ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նվիրել էր 28 հրշեջ մեքենաներ, որոնք ներկայում օգտագործվում են Երևանում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում