Գլխավոր Լրահոս

Համաշխարհային բանկում շարունակում են լավատես մնալ

Համաշխարհային բանկում շարունակում են լավատես մնալ

Համաշխարհային բանկի մասնագետները շատ ավելի լավատես են Հայաստանի տնտեսական աճի սպասումներում, քան Արժույթի միջազգային հիմնադրամում կամ Հայաստանի կենտրոնական բանկում։

Համաշխարհային բանկի հունիսյան կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի կարող է աճել 5%-ով. ԱՄՀ-ում ակնկալում են 4,3%, իսկ Կենտրոնական բանկում՝ 4,1-4,8% տնտեսական աճ։

Հունիսի 10-ին Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global economic prospects) զեկույցում Հայաստանի տնտեսական աճի նախորդ՝ ապրիլյան կանխատեսումները թողնվել են անփոփոխ։ ՀԲ մասնագետներն անկնալում են, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5%-ով։ Այս տեմպը, ըստ ՀԲ մասնագետների, կպահպանվի առաջիկա երկու տարիներին ևս։

ՀԲ կանխատեսմամբ՝ Հայաստանի վճարային բացասական հաշվեկշիռը կշարունակի բարելավվել. 2014թ. այն կկազմի կկազմի ՀՆԱ-ի 8,7%-ը, 2015-ին՝ 7,7%-ը, 2016-ին՝ 7%-ը։ Համեմատության համար՝ 2013թ. այս ցուցանիշը 10,5% էր, 2012-ին՝ 12%։

Բանկի հունիսյան զեկույցում նշվում է, որ ԱՊՀ-ի էներգակիրներով ոչ հարուստ երկրներում տնտեսական աճը շատ ավելի թույլ կլինի և զգայուն արտաքին ռիսկերի նկատմամբ։ Տարածաշրջանի երկրների տնտեսական աճի տեմպի համար ռիսկեր է պարունակում նաև Ռուսաստանի տնտեսության աճի հնարավոր դանդաղումը և Ուկրաինայում ՀՆԱ ավելի մեծ անկումը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը բավական զգայուն են Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումների նկատմամբ, քանի որ Ռուսաստանից մասնավոր փոխանցումները զգալի մասնաբաժին ունեն այդ երկրների ՀՆԱ ծավալում։

Ռուսաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական լարվածությունը ՀԲ մասնագետները ևս առանցքային ռիսկ են գնահատում։ Եթե ռուսական նավթի ու գազի մատակարարման խափանումներ տեղի ունենան կամ կտրուկ նվազի գլոբալ վստահության մակարդակը, այն կարող է բավական թանկ արժենալ տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության համար։

ՀԲ-ի մասնագետները կանխատեսում են, որ այս տարի Ադրբեջանի տնտեսությունը կաճի 5,2%-ով, գալիք երկու տարիներին, համապատասխանաբար, 4,1%-ով և 3,6%-ով։ Վրաստանի տնտեսությունը 2014թ. կարող է աճել 5%-ով, 2015-2016 թթ. տնտեսական աճի տեմպը տարեկան կտրվածքով կարագանա 0,5 տոկոսային կետով, համապատասխանաբար՝ 5,5% և 6%։

Ըստ բանկի հունիսյան կանխատեսումների՝ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին և ներքին շոկերի նկատմամբ։ 2014թ. այստեղ տնտեսական աճը կարող է կազմել 2,4%, 2015թ. և 2016թ., համապատասխանաբար՝ 3,5% և 3,9%։

Ռուսաստանի տնտեսությունն ըստ ՀԲ մասնագետների, այս տարի կարող է աճել ընդամենը 0,5%-ով։ Տեմպը գալիք երկու տարիներին աճը կարագանա և 2015-ին կարող է կազմել 1,5%, իսկ 2016-ին՝ 2,2%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում