Գլխավոր Լրահոս

Աշխատանքից ազատումը օրենքի շրջանակում է. պարզաբանում

Աշխատանքից ազատումը օրենքի շրջանակում է. պարզաբանում

Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները իրենց ազատման մասին տեղեկացվել են վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եռօրյա ժամկետում: Այս մասին ասված է ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նախարարության տարածած պարզաբանման մեջ: 

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացրած պարզաբանման համաձայն` աշխատակիցների աշխատանքից հեռացումը պայմանավորված է ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի վերակազմակերպման գործընթացներով, որոնք ենթադրում են աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում և դրա անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները հունիսի 10-ի առավոտյան պարզել էին, որ հունիսի 6-ին ազատվել են աշխատանքից։ ՍիվիլՆեթի հետ զրույցում բաժնի նախկին պետ Սոֆի Սիմոնյանն ասել էր, որ թեև աշխատանքից ազատելու հրամանը մակագրվել է հունիսի 6-ին, սակայն իրենց այդ մասին տեղեկացրել են միայն հունիսի 10-ին:  

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նշանակումից և ֆինանսների նախարարության ու Պետական եկամուտների կոմիտեի միավորումից հետո սա առաջին դեպքը չէ, երբ աշխատանքից ազատվում են նախարարության աշխատակիցները, որոնց փոխարինում են ՊԵԿ-ի աշխատողները։ Այսպես` վարչապետի մայիսի 17-ի որոշմամբ` աշխատանքից ազատվել էին փոխնախարարներ Լիաննա Հունանյանը և Արմեն Հայրապետյանը, իսկ կառավարության մայիսի 29-ի որոշմամբ` աշխատանքից ազատվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում