Գլխավոր Լրահոս

Մնաց 4 ժամ

Մնաց 4 ժամ

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկին հաշված ժամեր են մնացել: Երևանի ժամանակով 24:00-ին կսկսվի առաջին հանդիպումը. մրցաշարի հիմնական ֆավորիտը՝ տանտերերի հավաքականը, ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ: Մինչ այդ, Սան Պաուլու քաղաքի «Կորինտիանս Արենա» մարզադաշտում տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը:

Աշխարհի առաջնությանը հետևելու է ավելի քան երեք միլիարդ մարդ՝ անկախ սեռից, տարիքից, ռասսայից, զբաղեցրած պաշտոնից, անկախ ամեն ինչից: Բազմաթիվ երկրների նախագահներ արդեն հասցրել են կանխատեսումներ անել և հաջողություն մաղթել իրենց հավաքականներին: Այսօր միասնական լինելու կոչով հանդես է եկել նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկ 1-ինը: «Աշխարհի առաջնությունում բոլորիդ մաղթում եմ հաջողություն, միասնական եղեք»,- Twitter միկրոբլոգերի իր էջում գրել է Հռոմի Պապը:

Civilnet-ը նույնպես հաջողություն է մաղթում Աշխարհի առաջնության բոլոր մասնակիցներին, իսկ երկրպագուներին` անմոռանալի միամսյակ, որի ընթացքում մեր ընթերցողին կներկայացնենք Ֆուտբոլային բոլոր նորությունները, բոլոր գոլերն ու ամենահետաքրքիր տեսանյութերը: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում