Գլխավոր Լրահոս

Բրազիլիա - Խորվաթիա՝ 3:1

Բրազիլիա - Խորվաթիա՝ 3:1

Ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության առաջին խաղում Բրազիլիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Խորվաթիայի ընտրանուն և վաստակած 3 միավորով գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց Մարսելոն, ով խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչի փոխանցումից հետո դարձավ ինքնագոլի հեղինակ: Առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: Երկրորդ խաղակեսի սկիզբն անցավ բրազիլացիների առավելությամբ, և 71-րդ րոպեին նրանք առաջ անցան հաշվի մեջ, թեև մրցավարը կասկածելի 11 մետրանոց նշանակեց, որն իրացրեց Նեյմարը:

Հանդիպման վերջնամասն անցավ Խորվաթիայի բացահայտ առավելությամբ, այդուհանդերձ, նրանց չհաջողվեց գոլ խփել, իսկ աշխարհի հնգակի չեմպիոնները օգտվեցին առիթից և լավ հակագրոհ կազմակերպեցին, որը գոլով եզրափակեց Օսկարը: Բրազիլիա - Խորվաթիա՝ 3:1: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում