Գլխավոր Լրահոս

11 մետրանոցի մասին

11 մետրանոցի մասին

Ներկայացնում ենք մի քանի կարծիք` 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպման (Բրազիլիա – Խորվաթիա՝ 3:1) ամենավիճելի դրվագի՝ ճապոնացի մրցավար Յուիչի Նիշիմուրայի նշանակած 11 մետրանոցի մասին:

Նիկո Կովաչ՝ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Եթե դա 11 մետրանոց էր, ապա Աշխարհի առաջնությունում ևս հարյուր 11 մետրանոց պետք է նշանակվի»: 

Լուիս Ֆելիպե Սկոլարի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Այո, 11 մետրանոց կար. եթե մրցավարն այդպես է, որոշել, նշանակում է կար»: 

Գարի Լինիկեր՝ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, BBC հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան. «Բարդ է ընտրել բրազիլացիների լավագույն խաղացողին՝ Նեյմարի և մրցավարի միջև: Սովորաբար տանտերերը մեկ մրցավարական աղմկահարույց որոշման իրավունք են ունենում, բրազիլացիները շատ վաղ օգտվեցինք իրենց իրավունքից»: 

Դոննա Վեկիչ՝ խորվաթ թենիսիստուհի. «Այլևս երբեք սուշի չեմ ուտելու»: 

Ուեսլի Սնեյդեր՝ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ. «Այնտեղ չկար 11 մետրանոց»: 

Վեդրան Չորլուկա` Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ. «Ինչո՞ւ խաղալ: Գավաթը հանձնեք Բրազիլիային: Այդ մրցավարն անգամ անգլերեն չգիտի, ի՞նչ կարող էինք նրան ասել»: 

Դարիո Սռնա` Խորվաթիայի հավաքականի ավագ. «Դա մրցավարական սպանություն էր: Այդ մրցավարն իրավունք չունի սպասարկել Աշխարհի առաջնության հանդիպումները»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում