Գլխավոր Լրահոս

Հոլանդական դաս՝ աշխարհի չեմպիոններին

Հոլանդական դաս՝ աշխարհի չեմպիոններին

2014 թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի ամենասպասված հանդիպումներից մեկն ավարտվեց և ավարտվեց ֆավորիտի խոշոր հաշվով պարտությամբ. Հոլանդիայի ընտրանին 5:1 հաշվով ռևանշի հասավ Իսպանիայի նկատմամբ: Հիշեցնենք, որ նախորդ Մունդիալի եզրափակչում Իսպանիան հենց Հոլանդիային էր հաղթել:

Հանդիպման սկիզբն անցավ առանց անակնկալների. Դել Բոսկեի սաները տիրեցին նախաձեռնությանը և, հետզհետե ճնշումն ավելացնելով, 27-րդ րոպեին հասան հաջողության, Վան Գալի սաները սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին Կոստայի նկատմամբ, իսկ Չավի Ալոնսոն չվրիպեց 11 մետրանոց նշակետից: Նշենք, որ մինչ այդ Հոլանդիան մեկ վտանգավոր հակագրոհ կազմակերպել էր, սակայն Սնեյդերը միայնակ մնալով Կասիլիասի դեմ չկարողացավ գրավել վերջինիս դարպասը:

Գոլից հետո խաղի պատկերն ամբողջությամբ փոխվեց Վան Պերսին ու ընկերները տիրեցին նախաձեռնությանն ու խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ հենց Վան Պերսին խփեց այս առաջնության առայժմ ամենագեղեցիկ գոլը:

Ընդմիջումից հետո խաղադաշտում մեկ թիմ էր՝ Հոլանդիան: Վան Գալի սաները ևս 4 անգամ գրավեցին Կասիլիասի դարպասը (Ռոբեն՝ 53 ր., 80 ր., Դե Վրիյ՝ 64 ր., Վան Պերսի՝ 72 ր.) և նույնքան անգամ էլ կարող էին աչքի ընկնել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում