Գլխավոր Լրահոս

Չիլիի հաղթական մեկնարկը

Չիլիի հաղթական մեկնարկը

Ավարտվեց 2014 թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական հանդիպումը: Չիլին հաղթեց Ավստրալիային և Հոլանդիայի հետ գլխավորում է B խումբը:

Բացահայտ ֆավորիտի կարգավիճակում դաշտ մտած չիլիացիներն արդեն 14-րդ րոպեին առջևում էին 2:0 հաշվով, մեկական գոլի հեղինակ դարձան Սանչեսն (12 ր.) ու Վալդիվիան (14 ր.):

Թվում էր B խմբի երկրորդ խաղում էլ խոշոր հաշիվն անխուսափելի է, սակայն ավստրալացիներն ու նրանց Թիմի առաջատար Թիմ Կեհիլն այլ կարծիքի էին: Կեհիլը 35-րդ րոպեին կրճատեց տարբերությունը և հետագայում էլ Բրեշիանոյի հետ միասին ջանք չխնայեց հաշիվը հավասարեցնելու համար, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Բասեժուրը դրեց հանդիպման վերջակետը՝ 3:1:

Այսպիսով, Հոլանդիան ու Չիլին 3-ական միավորով գլխավորում են B խումբը, իսկ Իսպանիան ու Ավստրալիան դեռևս միավոր չունեն: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում