Գլխավոր Լրահոս

Իսպանիա – Հոլանդիա. կարծիքներ

Իսպանիա – Հոլանդիա. կարծիքներ

Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի Իսպանիա – Հոլանդիա (1:5) հանդիպումից հետո կարծիքներ են հայտնել թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները:

Լուի Վան Գալ - Հոլանդիայի հավաքականի մարզիչ. «Չէի մտածում, որ կարող ենք Իսպանիային 5 գոլ խփել: Այժմ հարկավոր է խուսափել էֆորիայից»:

Վիսենտե Դել Բոսկե – Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Խոսքեր չունեմ այս պարտությունը բացատրելու համար: Հոլանդիան ուժեղ էր և հաղթեց: Կասիլիասին չեմ մեղադրում, ամբողջ թիմը վատ խաղաց»:

Չավի – Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան. «Իմ կարիերայի վատագույն հանդիպումն էր»:

Ռոբին Վան Պերսի – Հոլանդիայի հավաքականի հարձակվող. «Խելահեղ հանդիպում էր: Մենք 5 գոլ խփեցինք, կարող էինք խփել վեց, յոթ և ութ գոլ»:

Իկեր Կասիլիաս – Իսպանիայի հավաքականի դարպասապահ. «Հոլանդացիները ֆենոմանալ խաղ ցուցադրեցին, իսկ մենք` ոչ: Այժմ հարկավոր է կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա: Չիլիի հետ խաղը եզրափակիչ է մեզ համար»:

Արիեն Ռոբեն – Հոլանդիայի հավաքականի հարձակվող. «Մենք երջանիկ ենք: Ես հպարտանում եմ մեր թիմով, բայց այս հաղթանակը չի կարելի ռևանշ համարել նախորդ եզրափակչում կրած պարտության համար»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում