Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի D խմբի Անգլիա – Իտալիա հանդիպումն արդարարցրեց բոլոր սպասելիքները: Գերազանց ֆուտբոլ ցուցադրող հավասար մրցակիցներ, գեղեցիկ կոմբինացիաներ, տպավորիչ գոլեր, կատարյալ մրցավարություն:
Այժմ խաղի ընթացքի ու արդյունքի մասին: Առաջին իսկ րոպեներից երկու թիմերն բարձր տեմպ հաղորդեցին հանդիպմանը և երկուստեք սուր գրոհներ էին կազմակերպում: Առաջինը աչքի ընկան Չեզարե Պրանդելիի սաները. 35-րդ րոպեին Կլաուդիո Մարկիզիոն հեռու տարածությունից կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
Երկու րոպե անց անգլիացիներին հաջողվեց խփել պատասխան գոլը. Ուեյն Ռունիի ճշգրիտ փոխանցումից հետո Դանիել Սթարիջ գնդակն ուղարկեց Սիրիգուի պաշտպանած դարպասը:
Երկրորդ կեսում նույնպես խաղի տեմպը շատ բարձր էր, գրոհներն էլ փոխադարձ ու մեկը մյուսից վտանգավոր, սակայն իտալացիները փոքր ինչ ավելի կազմակերպված էին առաջ շարժվում և շուտով հասան հաջողության: 50-րդ րոպեին Մարիո Բալոտելին խփեց իր թիմի հաղթական գոլը:
Իտալիան հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 3 միավորով Կոստա Ռիկայի հետ գլխավորեց մահվան խումբը:
Civilnet











