Բրազիլիայի մարմնավաճառները միավորվել են կաթոլիկ քրիստոնյաների թիմի հետ և ընկերական հանդիպում են անցկացրել՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:
«Բոլորի իրավունքները պետք է հավասար լինեն: Մենք չենք տարբերվում մյուսներից: Մենք պայքարելու ենք կաղապարված մտածելակերպի դեմ»,- ասել է մարմնավաճառների թիմի ներկայացուցիչը:
Աշխարհի հնագույն մասնագիտության ներկայացուցիչների Բրազիլիայի ասոցիացիան տեղի 80 հազար մարմնավաճառներից ոմանց օգնել է Աշխարհի առաջնությանը պատրաստվելուն՝ նրանց անվճար անգլերեն սովորեցնելով:
Civilnet











