Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում հերթական կամային հաղթանակը գրանցվեց: E խմբի առաջին խաղում Շվեյցարիայի ընտրանին առաջին խաղակեսում պարտվելուց հետո հանդիպման վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Էկվադորի հետ խաղում:
Հանդիպման 22-րդ րոպեին Էրներ Վալենսիան առաջ մեղեց Էկվադորին, 48-րդ րոպեին Ադմիր Մեհմեդին խփեց պատասխան գոլը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հարիս Սեֆերովիչը խփեց Շվեյցարիայի հաղթական գոլը: Շվեյցարիա - Էկվադոր՝ 2:1:
E խմբի մյուս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, Ֆրանսիայի հավաքականը ուժերը կչափի Հոնդուրասի ընտրանու հետ:
Civilnet











