Աշխարհի առաջնության խմբային փուլի E խմբի երկրորդ խաղում Ֆրանսիայի հավաքականն առանց բարդության պարտության մատնեց Հոնդուրասի ընտրանուն և վաստակած 3 միավորով Շվեյցարիայի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
Ֆրանսիացիները հանդիպման մեկնարկից լուրջ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին: Հոնդուրասը գրեթե մեկ խաղակես դիմադրեց, սակայն 45-րդ րոպեին Պալասիոսը սեփական տուգանային հրապարակում խաղի կաննորը խախտեց Պոգբայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11 մետրանոց և երկրորդ դեղին քարտը ցույց տալով գոնդուրասցիների առաջատարին հեռացրեց խաղադաշտից: 45-րդ րոպեին Քարիմ Բենզեման անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Ընդմիջումից հետո Դիդիե Դեշամի սաները ևս երկու անգամ աչքի ընկան և հաղթեցին խոշոր՝ 3:0 հաշվով: 48-րդ րոպեին Հոնդուրասի դարպասապահ Վալադարեսը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 72-րդ րոպեին Բենզեման խփեց իր երկրորդ գոլն այս խաղում:
Civilnet











