Մունդիալ 2014-ի խմբային փուլի F խմբի առաջին խաղում Արգենտինայի հավաքականը Լիոնել Մեսսիի օգնությամբ 2:1 հաշվով առավելության հասավ Բոսնիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման արդեն 3-րդ րոպեին արգենտինացիներն առաջ անցան հաշվի մեջ. Կոլասինաչը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հաջորդ գոլը գրանցվեց 62 րոպե անց: Մոլորակի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին հեռու տարածությունից կատարած հրաշալի հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Հանդիպման վերջնամասում բոսնիացիները կարողացան մեկ գոլ խփել, բայց ավելին անել նրանց չհաջողվեց: Վեդադ Իբիշևիչը 84-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:1;
Civilnet











