Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտանո Ռոնալդուն հայտարարել է, որ ոտքի ցավն իրեն չի խանգարի լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում:
«Մեր թիմն ուժեղ է, մենք վստահ ենք մեր ուժերին: Ես հրաշալի եմ ինձ զգում և 100 տոկոսով պատրաստ եմ: Ցավեր կան, բայց դրանք իմ աշխատանքի մի մասն են. ֆուտբոլային կարիերայիս ընթացքում ոչ մի օր չի եղել, որ ցավ չզգամ»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Այդուհանդերձ, Պորտուգալիայի ընտրանու առաջատարը շեշտել է, որ ինքը վնասվածքով անգամ աշխարհի առաջնությանը չէր մասնակցի, եթե կարիերային վտանգ սպառնար. «Կարիերաս ռիսկի տակ չէի դնի, ո՛չ մեկ հանդիպման, ոչ էլ աշխարհի գավաթի համար: Սկզբում առողջությունը, հետո նոր ֆուտբոլը»:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի առաջին տուրում Պորտուգալիայի ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով 20:00-ին:
Civilnet











