Գլխավոր Լրահոս

Մանրամասներ Ստամբուլում ՀՀ քաղաքացու սպանության մասին

Մանրամասներ Ստամբուլում ՀՀ քաղաքացու սպանության մասին

Ստամբուլի  Ֆաթիհի շրջանում՝ Գում Գափուի Չափարիզ փողոցում, որը գտնվում է Պոլսի Հայոց պատրիարքարանի հարևանությամբ, հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը դանակահարվել և սպանվել է ՀՀ քաղաքացի 36-ամյա Համբարձում Հարությունյանը:

Թուրքական Doğan գործակալության տվյալներով՝ Հարությունյանը դանակահարվել է անհայտ անձանց կողմից՝ հենց փողոցի մեջտեղում: Թաղամասի բնակիչները, որոնք ականտես են եղել միջադեպին, զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն:

Դանակահարողը փախել է դեպքի վայրից: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Հարութունյանը տեղում մահացել է: Նրա դին տեղափոխել են Հասեքիի հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը  սկսել է հետաքննությունը և աշխատանքներ է իրականացնում  սպանողին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Համբարձում Հարությունյանի հարազատները:

Թուրքիայում գործող IMC հեռուստատեսության խմբագիրներից Արիս Նալջըն դեպքի վերաբերյալ ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ Հարությունյանը Հայաստանի քաղաքացի է: Նալջըի փոխանցմամբ՝ դեպքի ժամանակ վիրավորվել է նաև Հարությունյանի որդին՝ 14-ամյա Հենրիկը։

Համբարձումյանների ընտանիքը ապրում է Գում Գափուում: Սպանության մեջ կասկածվում է Ստեփան Ղազարյանը, որի նկատմամբ Ֆաթիհի շրջանի ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել: «Ղազարյանը նույնպես Հայաստանի քաղաքացի է: Խոսակցություններ կան, որ նրանք երկուսն աշխատել են ռուսական մաֆիայի համար: Ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ  ոչ ոք չի ուզում նկատել, որ Յենիքափըում (Ստամբուլի թաղամաս) ադրբեջանցիների, վրացիների, ռուսների և հայերի մաֆիականացված խմբեր կան: Այսինքն, մեր ունեցած  տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցածը հայի ու թուրքի միջև անհամաձայնության հետևանք չէ և ոչ էլ  ատելության հողի վրա սպանություն, այլ հայաստանցիների միջև ծագած խնդիր կամ էլ մաֆիայի ներքին հարց»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում