Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի կենտրոնական խաղում Գերմանիայի հավաքականը մրցավարի օգնությամբ խոշոր` 4:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման 11-րդ րոպեին Պորտուգալիայի տուգանային հրապարակում վայր ընկավ Մարիո Գյոթցեն, մրցավարը համարեց, որ Պերեյրան կանոնները խախտել է գերմանացու նկատմամբ և նշանակեց 11 մետրանոց, որը վստահ իրացրեց Թոմաս Մյուլլերը:
33-րդ րոպեին անկյունաինի խաղարկումից հետո Մաթս Հյումելսը բոլորից բարձր ցատկեց և կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Հանդիպման 37-րդ րոպեին սերբ մրցավար Միլորադ Մազիչը երկրորդ կասկածելի որոշումը կայացրեց` պորտուգալացիների կենտրոնական պաշտպան Պեպեին խաղադաշտից հեռացնելով:
Մնացած ժամանակահատվածում Յոահիմ Լյովի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու հաղթեցին 4:0 հաշվով, երկու անգամ էլ աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը (45 ր., 78 ր.), ով դարձավ ընթացիկ Աշխարհի առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը:
Civilnet











