Գլխավոր Լրահոս

Կմշակվի հարկային նոր օրենսգիրք

Կմշակվի հարկային նոր օրենսգիրք

Երևանում հունիսի 17-ին բացվել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը:

Համաժողվի բացմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունները:

«Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված և ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն և ոչ հումքային արտադրությունների զարգացմանը»,- ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարը, մյուս կողմից, ասաց, որ հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ:

«Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի»,- ասաց վարչապետը:

Նա ներկաներին վստահեցրեց, որ հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ:

Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը և հարկային բեռի նվազեցմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ն մայիսի 7-ին ներկայացրել էր «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անդրադարձել է Հայաստանում հարկերի մասին պատկերացումների բարելավման խնդրին` միաժամանակ կարևոր դեր հատկացնելով պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդմանը և կամավոր օրինապահության մշակույթի արմատավորմանը, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական աճի և ազգաբնակչության սոցիալական բարեկեցության համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում