Գլխավոր Լրահոս

«Գազպրոմ Արմենիան» 2013-ը ևս վնասով է փակել

«Գազպրոմ Արմենիան» 2013-ը ևս վնասով է փակել

Անցած տարվա կեսից վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը նպաստել է «Գազպրոմ Արմենիա» (նախկին «ՀայՌուսգազարդ») ընկերության ֆինասնական վիճակի բարելավմանը։

Հայաստան գազի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Գազպրոմ Արմենիա» (նախկին «ՀայՌուսգազարդ») ընկերությունը 2010թ.-ից կուտակել է մոտ 300 մլն դոլարի վնաս, թեև անցած տարվա կեսից գազի սակագնի բարձրացումը նպաստել է ընկերության ֆինանսական վիճակի բարելավմանը։

Վերջնական սպառողների համար 2013թ. հուլիսի 7-ից գազի սակագնի 18%-ով բարձրացումը նպաստել է «Գազպրոմ Արմենիա» (նախկին «ՀայՌուսգազարդ») ընկերության վնասների կրճատմանը։ Ընկերության «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և անկախ աուդիտորական եզրակացություն, 2013թ.» հրապարակման համաձայն, անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ի վնասը կազմել է 24,749 մլրդ դրամ (մոտ 60 մլն դոլար)։ Համեմատության համար ՝ 2012թ. ընկերությունը կրել էր 66,2 մլրդ-ի վնաս (մոտ 160 մլն դոլար)։

2012-2013 թթ. վնասները հիմնականում պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը բարձրացրել էր Հայաստան առաքվող գազի գինը, իսկ վերջնական սպառողների համար սակագինը անփոփոխ էր մնացել։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2012թ. Հայաստանի համար ռուսական 1000 խմ գազի գինը կազմել է $232 (վերջնական սպառողների համար հաշվարկված սակագնի հիմքում դրված է եղել 180 դոլար/1000 խմ գինը)։ 2013-ին ռուսական գազը Հայաստան է առաքվել $260/1000 խմ միջին գնով։

Որ ընկերության վնասների կրճատմանը նպաստել է վերջնական սպառողների համար անցած տարվա տարվա երկրորդ կեսից սակագնի բարձրացումը, երևում է հենց հրապարակված հաշվետվությունից։ Այսպես, 2013թ. ներքին շուկայում իրացված գազի ծավալների 5,4% աճի պայմաններում ընկերության հասույթն ավելացել է 13,2%-ով կամ 24 մլրդ դրամով՝ կազմելով 206,2 մլրդ դրամ։

Համաձայն հաշվետվության՝ ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ընկերությունն անցած տարի նաև վարկային միջոցներ է ներգրավել։ Այսպես, եթե 2012թ. վերջին ընկերության վարկերի և փոխառությունների ծավալը կազմել է 77 մլրդ դրամ, ապա 2013-ին այս ծավալն ավելացել է 65,5%-ով՝ տարեվերջին հասնելով 125 մլրդ դրամի։

«ՀայՌուսգազարդը» վնասով է աշխատում 2010-ից և անցած չորս տարիների ընթացքում կուտակել է ավելի քան 120,7 մլրդ դրամի կամ մոտ 300 մլն դոլարի վնաս։ Արդյունքում ընկերության 312 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը նվազել է մինչև 192 մլրդ դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում