Գլխավոր Լրահոս

Մունդիալ 2014. առաջին տուրի ամփոփում

Մունդիալ 2014. առաջին տուրի ամփոփում

Ավարտվեց Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը: 32 թիմ, 16 հանդիպում, ընդամենը 2 ոչ-ոքի, 48 գոլ, 6 կամային հաղթանակ, 2 անակնկալ:

A խմբում, որը միակն է, որ արդեն 2-րդ տուրի մեկ հանդիպում էլ է անցկացվել, առաջին տուրում անակնկալներ չգրանցվեցին. տանտերերի` Բրազիլիայի ընտրանին հաղթեց Խորվաթիային (3:1), Մեքսիկան` Կամերունին (1:0): Սակայն երկրորդ տուրի խաղում Բրազիլիան ընդամենը մեկ միավոր վաստակեց մեքսիկացիների դեմ խաղում (0:0): Այս խմբի մյուս հանդիպումը` Խորվաթիա – Կամերուն, կկայանա այսօր:

B խմբի առաջին իսկ արդյունքն անակնկալ էր: Աշխարհի գործող չեմպիոնը պարտություն կրեց նախորդ առաջնության եզրափակչի մասնակցից: Հոլանդիայի հաղթանակը կարող էր և օրինաչափ լինել, եթե նման տպավորիչ ու խոշոր հաշվով չլիներ (5:1): Մյուս խաղում Չիլին խնդիրներ չունեցավ Ավստրալիայի ընտրանու հետ (3:1):

C խմբում Կոլումբիան հաճելի տպավորություն թողեց` խոշոր հաշվով (3:0) պարտության մատնելով Հունաստանին: Կոտ դ'Իվուարն էլ իր հերթին պարտության մատնեց Ճապոնիային (2:1):

D խմբում գրանցվեց ամենամեծ անակնակլը. Կոստա Ռիկան կամային հաղթանակ տարավ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ (3:1): Այս խմբում կայացավ նաև ամենահետաքրքիր ու տպավորիչ խաղը` Անգլիա – Իտալիա (1:2):

E խմբում Հոնդուրասը չկարողացավ դիմադրել Ֆրանսիային (0:3), իսկ Շվեյցարիան մեծ դժվարությամբ հաղթեց Էկվադորին (2:1):

F խմբի ֆավորիտը` Արգենտինան 2:1 հաշվով առավելության հասավ Բոսնիայի նկատմամբ: Իսկ Իրան – Նիգերիա հանդիպումը, որում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, միանշանակ ամենաանհետաքրքիրն էր:

G խմբի առաջին իսկ խաղում Գերմանիան աշխարհին ցույց տվեց, թե ով է ֆավորիտը` ջախջախելով Պորտուգալիային (4:0): Մյուս հանդիպումը` ԱՄՆ-Գանա, ավարտվեց ամերիկացիների հաղթանակով (2:1):

H խմբում Բելգիան դժվարությամբ կոտրեց Ալժիրի դիմադրությունը (2:1): Ռուսաստանն էլ ոչ-ոքի խաղաց Հարավային Կորեայի հետ (1:1):

Առաջին տուրից հետո ռմբարկուների ցանկը գլխավորում է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը` 3 գոլ: 4 ֆուտբոլիստ դարձել է դուբլի հեղինակ` Ռոբին Վան Պերսի, Արիեն Ռոբեն (երկուսն էլ Հոլանդիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա), Նեյմար (Բրազիլիա):

Առաջին տուրի ամենագեղեցիկ գոլը՝ Ռոբին Վան Պերսի:

Ամենատպավորիչ հաղթանակը` Հոլանդիա:

Ամենալավ հանդիպումը` Անգլիա – Իտալիա:

Ամենասկանդալային խաղը (մրցավարական սխալի պատճառով)` Բրազիլիա – Խորվաթիա:

Ամենաանսպասելի արդյունքը` Կոստա Ռիկա – Ուրուգվայ:

Ամենակոպիտ սխալը` Իգոր Ակինֆեև (Ռուսաստանի հավաքականի դարպասապահ):

Ամենամեծ հիասթափությունը` Պորտուգալիա, Պեպե, Ռոնալդու:

A խումբ

Տ.Թիմ   Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ
1Բրազիլիա   2110314
2Մեքսիկա   2110104
3Կամերուն   1001010
4
Խորվաթիա
   1001130

B խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գՄ.
1Հոլանդիա  1100513
2Չիլի  1100313
3Ավստրալիա  1001130
4Իսպանիա  1001150

C խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գՄ.
1Կոլումբիա  1100303
2Կոտ դ՛Իվուար  1100213
3Ճապոնիա  1001120
4Հունաստան  1001030

D խումբ

Տ.Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Կոստա Ռիկա  1100313
2Իտալիա  1100213
3Անգլիա  1001120
4Ուրուգվայ  1001130

E խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Ֆրանսիա  1100303
2Շվեյցարիա  1100213
3Էկվադոր  1001120
4Հոնդուրաս  1001030

F խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Արգենտինա  1100213
2Իրան  1010001
3Նիգերիա  1010001
4Բոսնիա  1001120

G խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Գերմանիա  1100403
2ԱՄՆ  1100213
3Գանա  1001120
4Պորտուգալիա  1001040

H խումբ

Տ. Թիմ  Խ.Հ.Ո.Պ.Խ.գ.Բ.գ.Մ.
1Բելգիա  1100213
2Ռուսաստան  1010111
3Հ. Կորեա  1010111
4Ալժիր  1001120

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում