Գլխավոր Լրահոս

Էլեկտրական ցանցերին սակագնի բարձրացումը չի բավարարում

Էլեկտրական ցանցերին սակագնի բարձրացումը չի բավարարում

Էլեկտրաէներգիայի սակագնի 3,85 դրամով բարձրացումը էապես չի բարելավի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ֆինանսական վիճակը։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով՝ այդ գումարից ընդամենը 1,5 դրամն է մնալու ընկերությունում, որը փոխհատուցելու է միայն նախորդ տարիների վնասը և բավարար չէ ընկերության առջև ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիա սակագի բարձրացումն ինքնանպատակ չէ, այս առումով կարևոր է ընկերությունների արդյունավետ գործունեությունը և եկամուտների ստացումը։ Այս մասին հունիսի 18-ին կայացած ասուլիսին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգում գործունեություն են ծավալում 150 խոշոր և փոքր ընկերություններ, որոնց զբաղված են էլեկտրաէներգիայի արտադրությամբ, բաշխմամբ և իրացմամբ։ Ոլորտը գտնվում է պետության կարգավորման ոլորտում։ Էլեկտրաէներգիայի իրացումից ստացվող հասույթն ուղղվում է էներգետիկ համակարգի բոլոր ընկերությունների ծախսերի ֆինանսավորմանը, հասույթի վերաբաշխման սխեմայում ՀԷՑ-ի մասնաբաժինը 35% է։

«Սակագների բարձրացումը, ինչպես և մյուս երկրներում, բնականոն գործընթաց է։ Հայաստանի տնտեսությունում ճգնաժամային երևույթների հետևանքով այդ գործընթացը զսպվում էր։ 2009-2013 թթ. սակագներն անփոփոխ էին, ինչը հանգեցրեց համակարգի բոլոր օղակներում բացասական ֆինանսական միտումների։ Արդյունքում տեղի ունեցավ սակագների թռիչքային աճ 2013-ին, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, դա հնարավորություն չտվեց լուծելու ֆինանսական բոլոր խնդիրները»,- ասաց Բիբինը, հավելելով, թե այս ամենին գումարվել է 2013-2014 թթ. անբարենպաստ իրավիճակը՝ Մեծամորի ատոմակայանի չափազանց երկարատև, չնախատեսված նորոգումը, որը ՀԷՑ-ին գրեթե 8 մլրդ դրամ է արժեցել, ինչպես նաև սակավաջուր տարին, որի հետևանքով հիդրոէլեկտրակայանները չեն կարողացել անհրաժեշտ ծավալի էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովել: Արդյունքում ՀԷՑ-ի լրացուցիչ ծախսերը հաշվարկային տարում կազմել են 16,3 մլրդ դրամ:

Ընդ որում, ընկերությունում համարում են, որ Մեծամորի ատոմակայանում և Երևանի ջէկում ծախսերի ավելացումն էլ բերել է էներգետիկ համակարգի ընկերություններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից նշված 20 մլրդ դրամի չափով գումարային ծախսերի աճին:

Բիբինի խոսքով՝ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի վատթարացումը արդյունք է արտադրող կայաններից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի ծրագրային ցուցանիշներից փաստացի ցուցանիշների էական շեղման։ Ընդհանուրի մեջ նվազել է համեմատաբար էժան էլեկտրաէներգիայի (Մեծամորի ատոմակայան, հիդրոէլեկտրակայաններ) մասնաբաժինը և ավելացել ավելի թանկ ջերմաէլեկտրակայանների մասնաբաժինը։ Վերջին երկու տարիներին միայն սրա արդյունքում ՀԷՑ-ի կորուստները կազմել են 27,6 մլրդ դրամ։

«Համաձայն սակագնային մեթոդոլոգիայի, յուրաքանչյուր տարի, երեք տարվա ընթացքում, այդ գումարի մեկ երրորդը ներառվում է սակագնում՝ որպես վնասի փոխհատուցում»,- պարզաբանեց Բիբինը։

ՀԷՑ-ի տնօրենի խոսքով՝ վերջնական սպառողների համար 1 Կվտ/ժամի հաշվով էլեկտրաէներգիայի սակագնի 3,85 դրամով բարձրացումը արմատականորեն չի բարելավի ընկերության ֆինանսական վիճակը։

«Մենք բավարարված չենք ՀԾԿՀ-ի կողմից առաջարկված բարձրացման չափի հետ»,- ասաց Բիբինը, հավելելով, թե սակագնի հաշվարկում հաշվի չեն առնվել ընկերության շահագործման ծախսերը, որոնք թողնվել են նույն մակարդակում, ինչ նախորդ տարի։

«ՀԾԿՀ-ի կողմից վերջնական սպառողների համար առաջարկված 3,85 դրամ գումարից ՀԷՑ-ին է մնալու է 1,5 դրամը կամ 1/3-ը»,- ասաց Բիբինը։ Ըստ նրա՝ այս չափով սակագնի բարձրացումը կփոխհատուցի ընկերության նախորդ տարիներին կրած վնասները միայն, այն բավարար չէ ընկերության առջև ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Ընդ որում, Բիբինը չհամաձայնեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը վերջնական սպառողների համար Հայաստանում ավելի բարձր է քան Ռուսաստանում կամ Ղազախստանում։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի ցածր է այն բնակավայրերում, որտեղ էլեկտրաէներգիան արտադրվում է խոշոր հէկերի կողմից։ Արևմտյան և Կենտրոնական մասում սակագները նույնն են, ինչ Հայաստանում, առանձին մարզերում՝ նույնիսկ բարձր»,- նշեց Բիբինը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում