Գլխավոր Լրահոս

Ավստրալիան տանջեց Հոլանդիային

Ավստրալիան տանջեց Հոլանդիային

Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Հոլանդիայի հավաքականը լուրջ խնդիրներ ունեցավ Ավստրալիայի հետ խաղում և մեծ դժվարությամբ երեք միավոր վաստակեց:

Հանդիպման սկզբում Ավստրալիան ոչնչով չէր զիջում անվանի մրցակցին: Երբ 20-րդ Արիեն Ռոբենը մի քանի մրցակցի շրջանցեց ու բացեց հաշիվը, թվաց, որ ամեն ինչ ընկավ իր տեղն ու հոլանդացիներն այլևս խնդիրներ չեն ունենա, բայց ավստրալացիները համաձայն չէին այդ մտքի հետ: Ընդամենը մեկ րոպե անց Թիմ Կեհիլը անչափ գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Հաջորդ գոլը գրանցվեց 54-րդ րոպեին: Հոլանդացիների պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, իսկ Մայլ Յեդինակը հստակ իրացրեց 11 մետրանոցը: Այս անգամ էլ հոլանդացիների պատասխանը երկար սպասեցնել չտվեց, 58-րդ րոպեին Ռոբին Վան Պերսին հաշիվը դարձրեց 2:2;

Որքան էլ անսպասելի է, բայց ավստրալացիները շարունակում էին վտանգավոր գրոհներ կազմակերպել և մի քանի անգամ շատ մոտ էին կրկին առաջ անցնելուն: Այդուհանդերձ, 68-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խփեց Հոլանդիայի երրորդ գոլը, որը հաղթական դարձավ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում