Պորտուգալիայի հավաքականի բժիշկ Խոսե Կառլոսը հայտարարել է, որ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան, եթե առանց ծնկի վնասվածքը բուժելու խաղադաշտ մտնի: Բժշկի պնդմամբ՝ Ռոնալդուն նվազագույնը 2 ամիս պետք է հանգստանա:
El Confidential-ի հաղորդմամբ՝ աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալի մոտ 2012 թ. նույն վնասվածքն է եղել, սակայն իսպանացուց 7 ամիս է պահանջվել վերջնականապես ապաքինվելու համար:
Civilnet











