Գլխավոր Լրահոս

Իսպանիան լքում է Աշխարհի առաջնությունը

Իսպանիան լքում է Աշխարհի առաջնությունը

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Եթե առաջին տուրում Իսպանիայի պարտությունը Հոլանդիայից որոշակի անակնկալ էր, ապա երկրորդ տուրում Չիլի հաղթանակը աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ բացահայտ սենսացիա էր, թեև չիլիացիները խաղադաշտում ամեն ինչով գերազանցեցին Վիսենտե Դել Բոսկեի սաներին:

Հանդիպման 20-րդ րոպեին հաշիվը բացեց Էդուարդո Վարգասը, իսկ 43-րդ րոպեին Շառլ Արանգուիսն ամրապնդեց Չիլիի առավելությունը: Երկրորդ խաղակեսում իսպանացիները փորձեցին ինչ-որ բան անել, բայց նրանց մոտ այդպես էլ ոչինչ չստացվեց: Չիլին հաղթեց 2:0 հաշվով և Հոլադիայի հետ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:

B խմբի անհաջողակները հայտնի են: Իսպանիան ու Ավստրալիան դեռ միավոր չունեն և վերջին տուրի նրանց միջև հանդիպումը ֆորմալ բնույթ է կրելու, իսկ Հոլանդիա - Չիլի խաղի արդյունքում հայտնի կդառնա խմբի հաղթողը:   

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում